Լրահոս

15.09.2014 14:18


«ԲՄՎ»-ն մի քանի շրջապտույտ է կատարել. ուղեւորուհին մահացել է

«ԲՄՎ»-ն մի քանի շրջապտույտ է կատարել. ուղեւորուհին մահացել է

Ոստիկանության Նաիրիի բաժնում, սեպտեմբերի 13-ին հաղորդում է ստացվել, որ 26-ամյա Աղաբեկ Հ.-ի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան ժամը 15.15-ին Մրգաշեն գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ մի քանի անգամ շրջապտույտ կատարել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով ուղեւորուհին՝ 37-ամյա Արփինե Ավետիսյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը