Լրահոս

15.09.2014 17:09


Կարեն Միրզոյանը հանդիպել է Բասկերի երկրի Տոլոսայի քաղաքապետի հետ

Կարեն Միրզոյանը հանդիպել է Բասկերի երկրի Տոլոսայի քաղաքապետի հետ

Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այցելել է Բասկերի Երկրի Տոլոսա քաղաքը, որտեղ հանդիպել է քաղաքապետ Իբայ Իրիարտե Սան Վիսենթեյի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Բասկերի Երկրի միջև մի շարք ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Տոլոսայի և Արցախի քաղաքների միջև կապերի հաստատման հնարավորությանը։ Ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ։

Տոլոսայում Կարեն Միրզոյանն այցելել է քաղաքի մի շարք հիշարժան վայրեր և մշակութային հաստատություններ։

Տոլոսա քաղաքը գտնվում է Բասկերի Երկրի Գիպուսկոա նահանգում, Օրիա գետի հովտում։ Հիմնվել է 1256 թ.։ Ներկա պահին ունի 15 հազար բնակիչ։ Բասկերի Երկրի կարևորագույն պատմամշակութային կենտրոններից մեկն է։ 19-րդ դարում եղել է Բասկերի Երկրի մայրաքաղաքը։

Այս խորագրի վերջին նյութերը