Լրահոս

16.09.2014 11:01


Նյու Յորքում բացվում է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը

Նյու Յորքում բացվում է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը

Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը կմեկնարկի Նյու Յորքում՝ ՄԱԿ–ի գլխավոր գրասենյակում։ Պաշտոնական բացումը կկայանա 15։00–ին տեղական ժամանակով, երբ աշխատանքի ամենամյա ցիկլի մեկնարկը կազդարարեն ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և ուգանդացի դիվանագետ Սեմ Քութեսը՝ հունիսին ընտրված ԳԱ 69-րդ նստաշրջանի նախագահը։

Նստաշրջանի աշխատանքների առավել հագեցած փուլը կմեկնարկի մյուս շաբաթ։ Սեպտեմբերի 23-ին ԳԱ շրջանակներում կկայանա մեկօրյա նիստ կլիմայի վերաբերյալ, որը հրավիրվում է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի կողմից։ Հաջորդ օրը համաշխարհային կազմակերպության գլխավոր գրասենյակում կմեկնարկեն ամենամյա համաքաղաքական քննարկումները, որոնց կմասնակցեն ՄԱԿ–ի բոլոր 193 անդամ–պետությունները, ինչպես նաև Պաղեստինը՝ 2012-ից պետություն–դիտորդ։ Պատվիրակությունները հիմնականում ներկայացված կլինեն երկրի ղեկավարների, կառավարությունների և ԱԳՆ մակարդակով։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը