Լրահոս

16.09.2014 15:58


Ճապոնիան չի մասնակցի «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններին

Ճապոնիան չի մասնակցի «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններին

Ճապոնիան չի մասնակցի հնարավոր բազմակողմ ռազմական գործողությանն Իրաքում։ Այդպիսի հայտարարությամբ Տոկիոյում հանդես է եկել կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան։

«Ճապոնիան,–նշել է նա,–չի կարող ռազմական ներդրում կատարել Իրաքում. մենք մարդասիրական օգնություն կտրամադրենք»։

Կառավարության գլխավոր քարտուղարն այդպես է արձագանքելԱՄՆ–ի՝ Տոկիոյին ուղղված կոչին՝ «Իսլամական պետության» դեմ լայն կոալիցիա ստեղծելու վերաբերյալ։

Ճապոնիայի կառավարությունը շտկումներ է մտցրել անվտանգության ապահովման իր քաղաքականության մեջ։ Նոր սկզբունքները որոշ դեպքերում թույլ են տալիս Տոկիոյին զորքեր ուղղել արտերկիր՝ բազմազգ ուժերի կազմում։ Սակայն գլխավոր քարտուղարի հայտարարությունը փաստում է, որ նման հնարավորություն Իրաքի պարագայում չի կիրառվի։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը