Լրահոս

16.09.2014 16:44


Թուրքիան դիտարկում է Իրաքի և Սիրիայի հետ սահմանին բուֆերային գոտի ստեղծելու հնարավորությունը

Թուրքիան դիտարկում է Իրաքի և Սիրիայի հետ սահմանին բուֆերային գոտի ստեղծելու հնարավորությունը

Թուրքիան դիտարկում է երկրի հարավարևելյան սահմաններում բուֆերային գոտի ստեղծելու անհրաժեշտության հարցը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ վերադառնալով Քաթարից, որտեղ նա գտնվում էր այցով, և մանրամասն քննարկել է իրավիճակը։

«Թուրքական զինված ուժերն աշխատում են այդ ուղղությամբ։ Ավելի ուշ մեզ կներկայացվի նրանց տեսակետը։ Եվ անհրաժեշտության դեպքում մենք որոշում կկայացնենք», – ասել է Էրդողանը։ Սակայն նա չի հստակեցրել՝ սահմանի որ հատվածում բուֆերային գոտի կստեղծվի։ Սիրիայի հետ սահմանը ձգվում է 877 կմ, իսկ Իրաքի հետ՝ 331։

Քննարկումները բուֆերային գոտի ստեղծելու վերաբերյալ սկսվել են 2013 թվականին՝ Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը