Լրահոս

16.09.2014 20:41


Սերժ Սարգսյանն ընդունել է Ջեյմս Ուորլիքին

Սերժ Սարգսյանն ընդունել է Ջեյմս Ուորլիքին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ): Ինչպես հաղորդում են նախագահական նստավայրից` հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր։

Սերժ Սարգսյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մտքեր են փոխանակել նաև սեպտեմբերի 4-ին Նյուպորտում ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը