Լրահոս

17.09.2014 09:14


Պատահար Արշակունյաց պողոտայի և Գ.Նժդեհի փողոցի խաչմերուկում

Պատահար Արշակունյաց պողոտայի և Գ.Նժդեհի փողոցի խաչմերուկում

Սեպտեմբերի 16-ին, ժամը 22.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ.Նժդեհի փողոցի խաչմերուկում կայանված ավտոմեքենայից ծուխ է դուրս գալիս. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ. դեռևս չբացահայտված հանգամանքներում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի 75TT700 պ/հ (վարորդ՝ Վ. Զ., ծնվ.1972թ.) և «Շևրոլե» մակնիշի 29UU849 պ/հ (վարորդ՝ Ա. Պ.) ավտոմեքենաները, ինչից Վ. Զ.-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վերջինիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել են «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և դադարեցրել են «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը