Աշխարհ

17.09.2014 10:40


Զինյալները գրոհել են գրեթե ողջ բուֆերային գոտին սիրիական Հոլանի բարձունքներում

Զինյալները գրոհել են գրեթե ողջ բուֆերային գոտին սիրիական Հոլանի բարձունքներում

«Ջեբհաթ ան–Նուսրա» ծայրահեղական խմբավորման զինյալները գրավել են սիրիական Հոլանի բարձունքների գրեթե ողջ ապառազմականացված գոտին այնտեղից ՄԱԿ–ի խաղաղապահ զորքերի դուրս բերումից հետո։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հաղորդել է ՄԱԿ–ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին։

««Ան–Նուսրա»–ի ահաբեկիչները՝ Իսրայելի օգնությամբ և Քաթարի միջամտությամբ, կարողացել են գրավել սիրիական կողմի սահմանազատման գրեթե ողջ գիծը...», – ասել է նա։

Դիվանագետի խոսքերով՝ ՄԱԿ–ի տարանջատման վերահսկողության ուժերի գրեթե ողջ կազմը տեղափոխվել է Իսրայելի կողմից գրավված հոլանյան բարձունքների հատված և կրճատել իր գործառույթները մինչ սիրիական կողմում կատարվածի քննությունը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը