Լրահոս

17.09.2014 11:23


Դուբայի իշխանությունները որոշել են պարզել՝ երջանի՞կ են արդյոք քաղաքի բնակիչները

Դուբայի իշխանությունները որոշել են պարզել՝ երջանի՞կ են արդյոք քաղաքի բնակիչները

ՄԱԷ ֆինանսական մայրաքաղաքի՝ Դուբայի ղեկավար շեյխ Մուհամմեդ բեն Ռաշեդ Ալ Մաքթումը հանդես է եկել «Երջանկությունը Դուբայում» արշավ անցկացնելու նախաձեռնությամբ, որպեսզի պարզի՝ երջանի՞կ են արդյոք քաղաքացիները, և ինչ է դուր գալիս նրանց քաղաքում։ Այս մասին գրում է «Ալ–Բայան» թերթը։

Դուբայի իշխանությունները մտադիր են հատուկ էջեր բացել առավել հայտնի սոցիալական կայքերում, որտեղ ցանկացողները կարող են կիսվել տպավորություններով, սիրելի ռեստորանների և հանգստի վայրերի լուսանկարներով, պատմել անսովոր և օգտակար ծառայությունների մասին։ Չի արգելվում տեղադրել հաղորդագրություններ նաև բողոքներով ու առաջարկություններով։ Ակցիան իրականացնելուց հետո քաղաքը ցանկանում է վերլուծել բնակիչների ցանկությունները և տրամադրությունները, պարգևատրել այն ընկերություններին, որոնք առավել թվով քաղաքացիների են «երջանկացրել», ինչպես նաև հնարավորինս բարելավել ծառայություններ տրամադրելու որակը։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը