Լրահոս

17.09.2014 12:28


ԱԺ–ում ընթանում է ՀՀԿ–ի դռնփակ խորհրդակցությունը

ԱԺ–ում ընթանում է ՀՀԿ–ի դռնփակ խորհրդակցությունը

Այս պահին խորհրդարանում ընթանում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների դռնփակ հանդիպումը։ Վերջինի մասին պաշտոնական որևէ տեղեկատվություն չէր հաղորդվել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ հանդիպմանը մասնակցում է նաև Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։

Թե որն է ՀՀԿ–ականների հավաքվելու առիթը, այդ հանդիպմանը շտապող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «7օր»–ին ասել է.

–Աշխատանքային խորհրդակցություն է։ Քննարկվում են օրենսդրական հարցեր։

Իշխան Զաքարյանի ներկայության պատճառն էլ Էդ. Շարմազանովը դժվարացել է նշել։

–Միգուցե քննարկում են Վերահսկիչ պալատի հաշվետվության հարցը, որը գտնվում է ԱԺ–ի մեծ օրակարգում,–ասել է Էդ. Շարմազանովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը