Լրահոս

18.09.2014 08:55


Այրվել է ավտոմեքենա

Այրվել է ավտոմեքենա

Սեպտեմբերի 17-ին, ժամը 23.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, այրվում է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.04-ին, մարվել՝ 00.12-ին:
Ամբողջությամբ այրվել է «Ֆորդ» մակնիշի 68 LT 049 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը