Տնտեսական

18.09.2014 14:10


Տավուշում գյուղացիները փակել են ճանապարհը

Տավուշում գյուղացիները փակել են ճանապարհը

Այսօր առավոտյան Տավուշի մարզի Հաղարծին, Թեղուտ, Գոշ համայնքների մոտ 1000 բնակիչ փակել է միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում էին, որպեսզի իրենց թույլ տան մտնել Դիլիջան Ազգային պարկ և ծառահատում անել ձմեռվա համար վառելափայտ ունենալու համար: Այս մասին Epress.am-ին ասել է Հաղարծինի գյուղապետ Սարգիս Պողոսյանը:

Նրա խոսքով՝ նախորդ տարիներին այս համայնքերի բոլոր տներն անտառից բերված փայտն են վառել: «Հիմա գազը թանկացրել են, փայտ չեն թողնում՝ կտրենք: Ի՞նչ են անելու: Մարդիկ անհանգիստ են իրենց ձմեռվա համար»,- ասել է Պողոսյանը:

Մանրամասները՝ Epress.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը