Լրահոս

18.09.2014 14:22


Կառավարությունն Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն է հայտարարել

Կառավարությունն Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն է հայտարարել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունն իր որոշմամբ Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն է հայտարարել: ՀՀ տարածքային կառավարման նախարարին հանձնարարվել է նշված տարածքներում խմելու և ոռոգման նպատակով ջրամատակարարում ապահովել նոր կամ այլընտրանքային աղբյուրներից: ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ բնապահպանության նախարարը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է սահմանափակել և չափավորել նշված տարածքների ջրօգտագործման ծավալներն ու ռեժիմները, ՀՀ գյուղատնտեսության նախարարը` ձեռնարկել Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների կիսափակ ջրամատակարարման համակարգի պիլոտային ծրագրերի ներդրման անհրաժեշտ քայլեր և արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը տեղեկություն ներկայացնել ՀՀ կառավարություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` նույն տարածքներում օդերևութաբանական վերլուծության արդյունքում երաշտի նախապայմանների վերաբերյալ տեղեկություն ներկայացնել կառավարություն: Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սահմանված սակավաջրությունը կարող է վերացվել ՀՀ բնապահպանության նախարարի ներկայացրած տեղեկության հիման վրա: Ջրի անբավարարության պատճառով մեծացել է ջրօգտագործողների շահերի բախումը, ինչը բացասական ազդեցություն է գործում ստորջրյա ջրային պաշարի ճնշումային անկման վրա` հատկապես ջրապահանջի բավարարման ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը