Լրահոս

18.09.2014 17:18


Շիական խռովարարները գրոհով ներխուժել են Եմենի մայրաքաղաք

Շիական խռովարարները գրոհով ներխուժել են Եմենի մայրաքաղաք

Շիական խռովարարներին (խոուսիթներին) հաջողվել է գրոհել անվտանգության ուժերի պաշտպանությունը և մտնել Եմենի մայրաքաղաք Սանա։ Ինչպես հայտնել է «Սքայ նյուզ–Արաբիա»–ն, շիաները հասել էին քաղաքի հյուսիսարևմտյան մատույցներ դեռ չորեքշաբթի։ Եմենի բանակն ամրապնդել է իր դիրքերը Սանայի հյուսիսային շրջաններում՝ թույլ չտալու համար շիաների առաջխաղացումը։

Քաղաքի մատույցներում դաժան մարտեր են բռնկվել, որոնք այսօր նոր թափով են շարունակվում։ Բախումների հետևանքով, հեռուստաալիքի փոխանցմամբ, վերջին երկու օրվա ընթացքում առնվազն 60 մարդ է զոհվել։ Բացի այդ, նախնական տվյալներով՝ Շամլան շրջանի հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց բնակարանները։

Ստացվող տեղեկատվության համաձայն՝ շիա խռովարարներն առաջանում են աս–Սալյասինով՝ քաղաքի կարևոր փողոցներից մեկով, դրանից ոչ հեռու տեղակայված «Ալ–Իման» համալսարանում պայթյուններ են լսվում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը