Լրահոս

18.09.2014 17:48


Սեյրան Օհանյան. «Հակառակորդը չի գնահատում իր զինվորների կյանքը»

Սեյրան Օհանյան. «Հակառակորդը չի գնահատում իր զինվորների կյանքը»

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանի՝ մահացու վիրավորում ստանալու դեպքին:

Լրագրողների հետ զրույցում նախարարը դա համարել է հակառակորդի կողմից վստահության մթնոլորտի ստեղծման միջոցառումների իրականացման բացառման հետևանք։

–Ասել է թե՝ ետ քաշել դիպուկահարներին, զերծ մնալ կրակոցներից, դիվերսիոն հետախուզական գործողություններից, և ամենակարևորը, միջազգային հետաքննություն անցկացնել,–ասել է Ս. Օհանյանը՝ հավելելով.

–Ամեն անգամ այս խախտումները միջազգային ասպարեզում հենց այնպես անցնում են։ Միայն վերլուծության արդյունք են դառնում կա՛մ ՀՀ ԶՈՒ, կա՛մ ԼՂՀ ՊԲ հրամանատարության համար, որոնք արդեն իսկ ինքնուրույն այդ իրավիճակում պատժելու, պարտադրելու միջոցառումներ են իրականացնում։ Իհարկե, այս դեպքը ԼՂՀ ՊԲ–ի կողմից անպատիժ չի մնա։

Ս. Օհանյանն ավելացրել է, որ հակառակորդի աննպատակ ու անպատասխանատու վերաբերմունքի հետևանքով են սահմանին երկուստեք կորուստներ լինում։

–Մեզ համար յուրաքանչյուր զինվորի, սպայի կյանքը չափազանց թանկ է, այդ հակառակորդն է, որ չի գնահատում իր զինվորների կյանքը,–նշել է Ս. Օհանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը