Լրահոս

18.09.2014 19:35


«АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ»-2014. ամենամյա մրցանակաբաշխություն տուրիզմի ոլորտում

«АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ»-2014. ամենամյա մրցանակաբաշխություն տուրիզմի ոլորտում

Սեպտեմբերի 19-ին «Yans» ակումբում տեղի կունենա տուրիզմի ոլորտում «АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ»-2014 մրցանակաբաշխության արարողությունը: Միջոցառման կազմակերպիչն է«АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ» ամսագիրը՝ «Հայաստանի տուրիզմի ազգային կոմիտե» հասարակական կազմակերպության աջակցությամբ:

Ամիսներ շարունակ «АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ» ամսագրի աշխատակիցները Հայաստանի տարբեր մարզերումգործող փոքր և միջին ձեռնարկություններից ստանում էին մրցույթի մասնակցության հայտեր:

Մրցույթը բաղկացած էր երկու փուլից և անց էր կացվում հետևյալ 13 անվանակարգերում՝ արտագնա տուրիզմիտուրօպերատոր, ներգնա տուրիզմի տուրօպերատոր, հյուրանոց, առողջարան, ռեստորան, էքսկուրսավար, ուղեցույց,տուրիստական ծրագիր, առողջարանային քաղաք, ազգային ավանդույթների պահպանման ծրագիր, բնապահպանությանծրագիր, էքստրեմալ տուրիզմի ծրագիր և հնագիտական խումբ: Մրցանակաբաշխությունը կուղեկցվի համերգով ևհյուրասիրությամբ՝ ի պատիվ դափնեկիրների:

Հայաստանում տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալած ընկերությունների կողմից ստացված հայտերի ընդհանուրքանակը 105 էր: Քվեարկության միջոցով մրցույթին հայտեր ներկայացրած ընկերություններն էլ ընտրեցին հաղթողներին:

Այս խորագրի վերջին նյութերը