Լրահոս

19.09.2014 13:02


Մեկնարկել է ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» աշխատանքային հանդիպումը

Մեկնարկել է ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» աշխատանքային հանդիպումը

Քիչ առաջ խորհրդարանում մեկնարկել է ոչիշխանական «եռյակի»՝ ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների աշխատանքային դռնփակ հանդիպումը։

«7օր»–ի տեղեկություններով՝ քննարկվելու են հոկտեմբերի 10–ին՝ 18:00–ին, Ազատության հրապարակում հրավիրվելիք համապետական հանրահավաքի հետ կապված կազմակերպչական հարցեր։

Մինչ այդ հանրահավաքը «եռյակի» ծրագրած մարզային այցելությունների համար աշխատանքային խմբեր պետք է ձևավորվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը