Լրահոս

19.09.2014 18:15


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, բացահայտվել է 1-ը:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության 5 դեպքից՝ 3-ը: Յուրացման՝ 2, կողոպուտի 1 և խուլիգանության 4 դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը