Լրահոս

19.09.2014 14:33


Անկախության տոնին նվիրված միջոցառում «Զվարթնոց» արգելոց-թանգարանում

Անկախության տոնին նվիրված միջոցառում «Զվարթնոց» արգելոց-թանգարանում

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ` ս.թ. սեպտեմբերի 21-ին, ժամը 12.00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկայանա «Լույսի հայրենիք» խորագիրը կրող տոնական միջոցառում: Կատարումներով հանդես կգան «Բերդ», «Հուշեր» պարային համույթները, Կոմիտասի անվան պետական քառյակը, երգիչ-երգչուհիներ Ասատուր Ասլանյանը, Մադլեն Ասրյանը, Սուսաննա Սաֆարյանը, Անահիտ Հարությունյանը: Միջոցառումը կվարի դերասան, «Մովսես Խորենացի» մեդալակիր, ասմունքի վարպետ Ջիվան Սարգսյանը:

Մուտքն ազատ է:

Այս խորագրի վերջին նյութերը