Լրահոս

19.09.2014 16:31


Սիրիայում «Իսլամական պետության» զինյալները գրոհում են քրդական Կոբանի քաղաքը

Սիրիայում «Իսլամական պետության» զինյալները գրոհում են քրդական Կոբանի քաղաքը

«Իսլամական պետության» զինյալները գրոհում են քրդական Կոբանի քաղաքը Սիրիայի հյուսիսում։ Ստացվող տեղեկությունների համաձայն՝ քրդական ինքնապաշտպանական ուժերը դաժան դիմադրություն են ցուցաբերում։

Նախորդ օրն աշխարհազորայինները 102 ահաբեկիչ են ոչնչացրել։ Իրավիճակը, սակայն, մնում է բավականին վտանգավոր։ Իսլամիստները տանկեր, հրետանի և ականանետ են օգտագործում, որոնք զավթել են Մոսուլում՝ իրաքյան բանակի պահեստներում։ Կոբանիի պաշարումը շարունակվում է մոտ մեկ տարի։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը