Լրահոս

20.09.2014 09:54


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Սեպտեմբերի 19-20-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում` 150 քմ, Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 16 շենքի մոտակայքում ՝ 30 քմ, Արագածոտնի մարզի Փարպի գյուղի գերեզմանատան մոտակայքում ՝ 20 քմ, Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում ՝ 20 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Այս խորագրի վերջին նյութերը