Լրահոս

20.09.2014 14:29


Ֆրանսիան առաջին ավիահարվածներն է հասցրել ԻՊ զինյալների դիրքերին Իրաքում

Ֆրանսիան առաջին ավիահարվածներն է հասցրել ԻՊ զինյալների դիրքերին Իրաքում

«Այսօր՝ 11. 40–ին, մեր «Rafale» ինքնաթիռներն առաջին հարվածներն են հասցրել ԻՊ ահաբեկչական խմբավորման լոգիստիկ պահեստներին Իրաքի հյուսիս–արևելքում», – նշվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունում։

Պետության ղեկավարի խոսքերով՝ մոտ օրերս Ֆրանսիայի օդուժը կշարունակի ռազմական թռիչքները բախման գոտում՝ Իրաքի հյուսիսում։

Հինգշաբթի Փարիզում Ֆրանսուա Օլանդը մամուլի ասուլիսում հայտարարել էր ԻՊ դեմ հակաահաբեկչական գործողությանը միանալու պատրաստակամության մասին, սակայն նշել էր, որ Ֆրանսիան չի պատրաստվում զորքեր ուղղել Իրաք։

Տեղեկացնում է izvestia.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը