Կարծիք

20.09.2014 17:02


«Ցավում եմ, որ ՀՀ քաղաքացին անկախության տոնը մյուս օրերից չտարբերվող հոգսաշատ օր է համարում»

«Ցավում եմ, որ ՀՀ քաղաքացին անկախության տոնը մյուս օրերից չտարբերվող հոգսաշատ օր է համարում»

Հայաստանն անկախության 23 տարիների ընթացքում, իր կուտակած հարուստ կենսափորձում, գրեթե ամեն ինչ տեսել է՝ լավի կողքին՝ վատ, հաղթանակների կողքին՝ ներքին անվստահություն, խոստումների կողքին նաև հիասթափություն:
Հպարտություն եմ ապրում, երբ սահմանին հայ զինվորները քաջաբար ու արժանի պատասխան են տալիս հակառակորդի բոլոր ոտնձգություններին, բայց միաժամանակ ցավում եմ, երբ երիտասարդներն առաջին իսկ հնարավորության դեպքում փորձում են լքել երկիրը: Հպարտություն եմ զգում, երբ հայ սպորտսմեններն աշխարհի ամենատարբեր սպորտային ստուգատեսերին ծածանում են հայոց եռագույնը, բայց ափսոսում եմ, որ հայի ստեղծագործ միտքը նաև Հայաստանից դուրս է կյանքի կոչվում: Հպարտանում եմ՝ մեր նորանկախ պատմության ընթացքում ձեռք բերած արցախյան հաղթանակով, բայց ցավում եմ, որ Հայաստանի քաղաքացին դեռևս այլ հաղթանակների սպասումով է ապրում, իսկ անկախության տոնն իր համար՝ առանց տոնական շուքի և մյուս օրերից չտարբերվող հոգսաշատ օր համարում:
Նախապես շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ՝ հավատալով, որ կգա այն օր, երբ կռվի դաշտում անկախություն կերտած և հաղթանակ տարած ազգը՝ տխուր ու հիասթափված ապրելու իրավունք, հայրենի երկրում, այլևս չի ունենա:

Հայկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը