Լրահոս

22.09.2014 21:38


Նապոլեոնի և Ժոզեֆինայի ամուսնական պայմանագիրը վաճառվել է ռեկորդային գնով

Նապոլեոնի և Ժոզեֆինայի ամուսնական պայմանագիրը վաճառվել է ռեկորդային գնով

Նապոլեոնի և Ժոզեֆինայի ամուսնական պայմանագիրն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով։ Այս մասին հայտնում է «Le Parisien»-ը։ «Osenat» աճուրդի կենտրոնի կանխատեսմամբ՝ փաստաթուղթը կարող էր գնվել 80-100 հազար եվրոյի սահմաններում։ Սակայն վերջնական լոտը կազմեց 438 հազար եվրո։

Պայմանագիրը, որն աճուրդի էր հանել մասնավոր դեմք, գնեց Փարիզի նամակների և փաստաթղթերի թանգարանը։

Նշվում է, սակայն, որ այն Ժոզեֆինային պատկանող փաստաթղթի կրնօրինակն է։

Այս խորագրի վերջին նյութերը