Լրահոս

22.09.2014 14:37


20 մլն դրամի պարգևատրում և գայլերի սեռական օրգաններից պատրաստված թալիսման

20 մլն դրամի պարգևատրում և գայլերի սեռական օրգաններից պատրաստված թալիսման

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 18–ի իր նիստում որոշեց 2014թ. ընթացքում որսած գայլերի դիմաց պարգևատրման գումար վճարելու ծախսը փոխհատուցելու համար ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացնել 20 մլն դրամ:

Որոշման նախագծում նշված է, որ էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու համար որսաշրջանի ընթացքում նախատեսվում է որսալ 200 գայլ։

«Էկոլոգիական հասարակական դաշինք» ՀԿ համակարգող, բնապահպան Սիլվա Ադամյանը, սակայն, ահազանգում է, որ որսորդները նախատեսվածից ավելի շատ գայլ են որսում։

–Այժմ կիրառվող անկանոն մեթոդներով գայլերի որսը պարզապես բարբարոսություն է։ Գայլերի դեմ պայքարելը պետք է լինի հիմնավորված, այլ ոչ թե վերածվի սպանդի,–այսօր հրավիրված ասուլիսում նշել է Ս. Ադամյանը։

Բնապահպանն ընդգծում է, որ նման անթույլատրելի մեթոդներով Հայաստանում իրականացվող որսը հանգեցնելու է տարածաշրջանում գայլերի տեսակի անվերադարձ կորստին։

Նա նաև ավելացրել է, որ որսորդները հիմնականում ձգտում են էգ գայլեր որսալ, քանի որ նրանց սեռական օրգանները բավականին թանկ արժեն։

–Էգերի սեռական օրգանները վաճառում են սև մոգությամբ զբաղվողներին թալիսմանների պատրաստման և այլ ծիսակարգերի համար։ Դրանց գինը սկսվում է 3 հազար դոլարից,-ասել է Ս. Ադամյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը