Մեկնաբանություն

23.09.2014 08:20


Մեդալը երկու երես ունի

Մեդալը երկու երես ունի

Այսօր մեդալները գտնում են իրենց (իշխանության) մարդկանց. հերոսների մասին մոռացել են։ Բայց դա կապ չունի. Հայաստանում պետական (իշխանական) մեդալների ու մրցանակների շքերթ է։ Մեդալակիրներ, ովքեր, մեդալից բացի, կրելու ոչինչ չունեն։

Մյուս կողմից, իսկապես որ այսօր մեդալները գտնում են իրենց «հերոսներին» (եզակի բացառությունները չհաշված): Դրա ժամանակներն էլ կանցնեն։ Աջ ու ձախ մեդալներ, կոչումներ բաժանելով գաղջությունից չեք փախչի։ Հակառակը՝ այն ավելի է խորանալու։

Մեդալը երկու երես ունի։ Շրջե՛ք ձեզ տված մրցանակն ու կտեսնեք իրականությունը, որից փորձում եք փախչել։

Հայաստանում իրականությո՛ւնը պետք է փոխվի, այլ ոչ թե Սահմանադրությունը։ Նոր իրականության մեջ պետական մրցանակը հպարտություն կխորհրդանշի, այլ ոչ թե վերևների «ողորմածություն»` իշխանահաճո կքված կեցվածքի համար։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը