Լրահոս

23.09.2014 09:40


ՃՏՊ Երևան-Սպիտակ ավտոճանապարհին

ՃՏՊ Երևան-Սպիտակ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 22-ին, ժամը 18.58-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սպիտակ ավտոճանապարհին՝ ոլորանների վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34ԼQ484 պետհամարանիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1982թ. ծնված Ա. Ա.-ին, ով տեղափոխվել է Սպիտակ քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը