Լրահոս

23.09.2014 09:57


ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Կանադայում

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Կանադայում

Սեպտեմբերի 22-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին:

ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ ընդունելությանը մասնակցեցին Կանադայի աշխատանքի և սոցիալական հարցերի ու բազմամշակութայնության հարցերով նախարար Ջեյսոն Քեննին, Կանադա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը, կանադական խորհրդարանի պատգամավորներ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ:

Ընդունելության ընթացքում ելույթով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով անդրադարձավ հայ-կանադական հարաբերությունների վերջին զարգացումներին, տեղի ունեցած բարձրաստիճան փոխայցելություններին, տնտեսական կապերի ամրապնդմանը:

Այնուհետև ելույթով հանդես եկան նախարար Ջեյսոն Քեննին, ով անդրադարձավ Հայաստան այցելությունից իր ունեցած տպավորություններին, և բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը, ով ներկայացրեց հայ-կանադական երկկողմ հարաբերությունները:

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան նաև կանադական Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում:

Այս խորագրի վերջին նյութերը