Լրահոս

23.09.2014 10:10


Այսօր ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» հերթական աշխատանքային հանդիպումն է

Այսօր ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» հերթական աշխատանքային հանդիպումն է

Այսօր՝ 14։00–ին, «Ժառանգություն» խմբակցությունում տեղի է ունենալու ոչիշխանական «եռյակի»՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» աշխատանքային դռնփակ հանդիպումը։

Հիշեցնենք, որ նախորդ հանդիպման ժամանակ քննարկվել էին հոկտեմբերի 10–ին՝ 18:00–ին, Ազատության հրապարակում հրավիրվելիք համապետական հանրահավաքի հետ կապված կազմակերպչական հարցեր։

Անդրադարձ էր կատարվել նաև այն քաղաքական օրակարգին և պահանջներին, որոնք ոչիշխանական երեք ուժերը պետք է ձևակերպեն համապետական հանրահավաքի ժամանակ։

Մինչ հոկտեմբերի 10–ի համապետական հանրահավաքը ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և «Ժառանգությունը» մարզային հանդիպումներ են ունենալու հանրապետության 8 քաղաքներում։ Արդեն իսկ ստեղծվել են եռակողմ այն կառույցները, որոնք պետք է նախապատրաստեն այդ մարզային հանդիպումները և համապետական հանրահավաքի իրազեկումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը