Լրահոս

23.09.2014 13:00


Օլիվեր Սթոունը Սնոուդենի մասին ֆիլմ կնկարահանի

Օլիվեր Սթոունը Սնոուդենի մասին ֆիլմ կնկարահանի

Ամերիկյան կինոգործիչները պատրաստվում են հայտնի լրտես Էդուարդ Սնոուդենի մասին ֆիլմի նկարահանումներին։ Սցենարը մասամբ նաև հիմնված է Անատոլի Կուչերենի «Ութոտնուկի ժամանակը» գրքի վրա, իսկ ռեժիսորը օսկարակիր Օլիվեր Սթոունն է լինելու։ «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ Սնոուդենի դերը կխաղա ամերիկյան դերասան Ջոզեֆ Գորդոն–Լևիթը։ Նկարահանումները կսկսվեն կա՛մ այս տարեվերջին, կա՛մ 2015թ. տարեսկզբին։

Սթոունը ծրագրում է առաջիկայում մեկնել Մոսկվա՝ պայմանավորվելու ֆիլմի նկարահանումների համար։ Հնարավոր է, որ նա հանդիպի Կուչերենի հետ, բայց անձամբ գլխավոր հերոսի նախատիպի հետ հանդիպում դեռ ծրագրված չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը