Լրահոս

23.09.2014 13:58


ԲՀԿ պատգամավոր. «Մոտ ապագայում մենք 12 կետերի պահանջատերն ենք լինելու»

ԲՀԿ պատգամավոր. «Մոտ ապագայում մենք 12 կետերի պահանջատերն ենք լինելու»

Այսօրվա ասուլիսին ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ասել է, որ տնտեսության իրական հատվածի ճյուղերը, մասնավորապես՝ արդյունաբերությունը, բավականին ցածր տեմպերով են առաջ գնում, և ներդրումների իրականացման ծավալն ինչպես անցյալ տարի, այնպես էլ հիմա չի գոհացնում։

Բանախոսը կարևոր է համարել երկրում այնպիսի ներդրումային մթնոլորտի ստեղծումը, որ ներդրողները մտավախություն չունենան՝ կշահե՞ն դրանից, թե՞ ոչ։

Բերելով «Նաիրիտի» օրինակը՝ պատգամավորը նշել է. «Ռուսական այնպիսի խոշորագույն հսկա, ինչպիսին «Ռոսնեֆտն» է, հետաքրքրություն չներկայացրեց «Նաիրիտի» նկատմամբ և առաջարկներ էլ չարեց»։

Պատգամավորի կարծիքով «Նաիրիտի» պես հսկայի վերագործարկման համար 500 մլն դոլարից ավելի ներդրում է հարկավոր, սակայն մեր երկրում նման ներդրման համար պետք է երաշխիքներ տրվեն։ Պատգամավորը կարևորել է ներդրումային ոլորտում երաշխիքների ապահովման մեխանիզմի գործարկումը։

Ինչ վերաբերում է «քառյակի» ներկայացրած 12 կետերին, Մելքումյանը նշել է, որ արդեն մոտ ապագայում իրենք «պահանջատեր են լինելու դրանց»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը