Լրահոս

23.09.2014 17:51


Լիբանանի՝ նախագահ ընտրելու 12-րդ փորձը տապալվել է

Լիբանանի՝ նախագահ ընտրելու 12-րդ փորձը տապալվել է

Լիբանանում նախագահ ընտրելու 12-րդ փորձը հինգ ամսվա ընթացքում տապալվել է. ընտրությունները տեղափոխվել են հոկտեմբերի 9-ին։ Այս մասին փոխանցել է խորհրդարանի նախագահ Նաբիխ Բերրին։

Հերթական անգամ չի հաջողվել երկրի ղեկավար ընտրել քվորումի բացակայության պատճառով։ 128 պատգամավորի փոխարեն խորհրդարանում եղել է 58 պատգամավոր։ «NNA» գործակալության փոխանցմամբ՝ քվորումը լիբանանյան խորհրդարանում ապահովված է համարվում 86 ազգային պատգամավորի առկայության դեպքում։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը