Քաղաքական

25.09.2014 17:20


Վարդան Օսկանյան. «Հոկտեմբերի 10–ին ձեր հարազատներին, ձեր հարևաններին ձեզ հետ բերեք Երևան»

Վարդան Օսկանյան. «Հոկտեմբերի 10–ին ձեր հարազատներին, ձեր հարևաններին ձեզ հետ բերեք Երևան»

Այս պահին Աբովյանում ընթացող ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն ընդգծել է, որ երկրում առկա խնդիրը համակարգային է, և դա լուծելու քաղաքական երեք ուժերի միասնականությունը ժողովրդին պետք է ոգեշնչի։

–Եկե՛ք, միացե՛ք մեր կոչին։ Մենք ունենք ծրագիր, որն իր նախնական արտահայտությունը գտել է 12 կետում, և մենք դրա համար ընտրում ենք այն հարթակը, որտեղ դուք ձեր մասնակցությամբ մեզ հնարավորություն պիտի տաք հասնելու իսկապես արմատական և խորքային փոփոխությունների։ Թե ո՞րն է լինելու այդ համակարգային և արմատական փոփոխությունը, դո՛ւք պետք է արտահայտեք, իսկ մենք ընդամենն արձագանքելու ենք ձեր կոչին,–ասել է Վ. Օսկանյանը՝ հավելելով, որ դա անելու հնարավորությունը հոկտեմբերի 10–ն է։

–Ես հրավիրում եմ ձեզ բոլորին (տեղափոխվելու հնարավորությունը կընձեռենք), դուք ձեր հարազատներին, ձեր հարևաններին ձեզ հետ բերեք Երևան քաղաք հոկտեմբերի 10–ին, որպեսզի մենք միասնական մեր կամքը ցույց տանք, և իսկապես այս իշխանություններին բացատրենք այն արմատական փոփոխությունները, որոնց այսքան ժամանակ մենք և մեր ժողովուրդը երկար սպասել ենք,–նշել է ԲՀԿ–ական պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը