Լրահոս

29.09.2014 12:25


ԲՀԿ և ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները դուրս են եկել ցուցարարների մոտ (տեսանյութ)

ԲՀԿ և ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները դուրս են եկել ցուցարարների մոտ (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ–ի մոտ բողոքի գործողություն են իրականացնում փոքր ու միջին ձեռնարկատերերը։ Բաղրամյան պողոտայից նրանք շարժվել են դեպի ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ, որպեսզի «բռնացնեն» այնտեղից խորհրդարան մտնող ՀՀԿ–ական պատգամավորներին։

Քիչ անց ցուցարարների մոտ են դուրս եկել ԲՀԿ և ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները։ Նրանցից Միքայել Մելքումյանը հայտնել է, որ ականջալուր լինելով բողոքի գործողության մասնակիցներին՝ այսօր իսկ ստորագրահավաք կսկսեն և օրենսդրական փոփոխություն կառաջարկեն։

–«Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կառաջարկենք, որով շրջանառության հարկը 3.5%–ի դեպքում կլինի առանց փաստաթղթի, իսկ 1%–ի դեպքում՝ փաստաթղթով։ ՓՄՁ–ների ներկայացուցիչներն էլ կամավորության սկզբունքով թող ընտրեն, թե որ հարկատեսակն են նախընտրում,– նշել է ԲՀԿ–ական պատգամավորը, ապա ավելացրել,– մենք առաջարկելու ենք նվազագույն տարեկան շրջանառության շեմը 58,35 միլիոնից բարձրացնել մինչև 120 միլիոն դրամ։

ՀԱԿ–ը ներկայացնող Արամ Մանուկյանն էլ ցուցարարներին առաջարկել է շարունակել ճնշումը, որպեսզի իշխանությունները զիջումների գնան։

Այս առաջարկությանը ցուցարարները ծափողջույններով են իրենց համաձայնությունը հայտնել։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը