Լրահոս

30.09.2014 14:44


Միջազգային կոալիցիայի ուժերը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 200 զինյալ են ոչնչացրել Սիրիայում

Միջազգային կոալիցիայի ուժերը մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 200 զինյալ են ոչնչացրել Սիրիայում

Միջազգային կոալիցիայի ուժերն՝ ԱՄՆ գլխավորությամբ, մեկ շաբաթվա ընթացքում ավիահարվածներով 211 ծայրահեղական են ոչնչացրել Սիրիայի տարբեր հատվածներում։ Ինչպես նշվում է արաբական երկրի ԶԼՄ–ի վիճակագրությունում, ռմբակոծությունների ընթացքում 22 խաղաղ բնակիչ է զոհվել։ Հիմնական հարվածները սիրիական տարածքում իրականացվում են Հալեպ, Ռաքքա, Դլիբ, Դեյր–էզ–Զոր և Էլ–Հասիկա նահանգներում։

Խաղաղ բնակչության շրջանում արձանագրված զոհերն ամերիկյան ռազմական մասնագետները բնութագրել են որպես «ընթացիկ վնաս»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը