Լրահոս

30.09.2014 18:05


Ռուբեն Գևորգյան. «Հայրենի հողը դիտարկում եք ձեզ համար որպես վաղաժամ հաշիվների անկյուն»

Ռուբեն Գևորգյան. «Հայրենի հողը դիտարկում եք ձեզ համար որպես վաղաժամ հաշիվների անկյուն»

ԱԺ այսօրվա իր ելույթում ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկների միության» հիմնադիր Ռուբեն Գևորգյանը հայտարարել է, որ իշխանություններն Անկախության օրվա նախաշեմին ոչ միայն ԵԱՄ–ին համագումար անցկացնելու տեղ չհատկացրեցին, այլև բացարձակ անհարգալից վերաբերմունք դրսևորեցին համագումարին ներկա գտնված 1700 պատվիրակ հանդիսացող, 1-ին գծում կռված ազատամարտիկների նկատմամբ:

–Ինչ արած, ամեն ինչ պարզ է. երկիրը դուրս է եկել իր զորության ուղուց, և կարող ենք փաստել, որ մինչ այսօր ազատամարտիկների ոտնահարված արժանապատվությունը ոչ թե անցյալի բացթողումներից է գալիս, այլ հենց այս պահին էլ ներկայիս իշխանավորների կողմից նրանց հանդեպ տարվող քաղաքականությունից: Քանզի հարգանքը երդվյալների նկատմամբ, որոնք դեռ կիսատ պատերազմ ունեն թողած՝ ընդդեմ թշնամու, բոլորովին կապ չուներ երկրի աղքատիկ բյուջեի և, ինչպես իրենք են փաստում, օրենքներով թերի ներկայիս Սահմանադրության հետ,–ասել է Ռ. Գևորգյանը՝ հավելելով.

–Այսօր շատերդ հայրենի հողը դիտարկում եք ձեզ համար որպես վաղաժամ հաշիվների անկյուն, իսկ երկրի համար իրենց կյանքը չխնայած կռված տղերքին ու նրանց ընտանիքներին դարձրել եք օտար իրենց իսկ արյամբ վաստակած անկախ հայրենի երկրում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը