Լրահոս

01.10.2014 10:20


Զոհրապ Եգանյանը նշանակվել է Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ

Զոհրապ Եգանյանը նշանակվել է Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ

Գյումրու քաղաքապետի մամուլի նախկին խոսնակ Զոհրապ Եգանյանը նշանակվել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ։

«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօրվանից ստանձնում եմ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակի պաշտոնը: Շնորհակալ եմ պարոն նախարարին այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար, ինչպես նաև հուսով և հավատացած եմ, որ լրատվամիջոցների հետ առկա բնականոն և կառուցողական աշխատանքս հետայսու ևս կշարունակվի»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Եգանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը