Լրահոս

01.10.2014 11:21


Ուկրաինայի հակամարտությունը և հակասությունները ՌԴ հետ չեն խանգարում ՆԱՏՕ–ին՝ փոխելու գլխավոր քարտուղարին

Ուկրաինայի հակամարտությունը և հակասությունները ՌԴ հետ չեն խանգարում ՆԱՏՕ–ին՝ փոխելու գլխավոր քարտուղարին

Հյուսիսատլանտյան դաշինքի նոր գլխավոր քարտուղարը՝ Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգը, այսօրվանից կանցնի ՆԱՏՕ–ի ղեկավարի պարտականությունների իրականացմանը՝ որպես «ժառանգություն» ստանալով Ուկրաինայի ճգնաժամը և ՌԴ հետ հարաբերությունների լարվածությունը։
Ստոլտենբերգի նախորդը՝ Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսսենը, դաշինքի գլխավոր քարտուղար էր ընտրվել 2009 թվականի գարնանը՝ Ստրասբուրգում ՆԱՏՕ–ի հոբելյանական գագաթաժողովում։

Նոր ղեկավարի թեկնածությունը մինչև վերջին պահը չէր ցանկանում ընդունել Թուրքիան՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել դանիական լրատվամիջոցների կողմից հրապարակված Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարի համար։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը