Լրահոս

01.10.2014 16:05


Համացանցում է «Պատանդը 3»–ի թրեյլերը

Համացանցում է «Պատանդը 3»–ի թրեյլերը

Նախօրեին «Youtube»–ում հայտնված «Պատանդը 3» («Taken 3») մարտաֆիլմի թրեյլերը մեկ օրվա ընթացքում ավելի քան 2 մլն դիտում է հավաքել։

Մարտաֆիլմը, որի սցենարի հեղինակը Լյուք Բեսոնն է, ռեժիսորը՝ Օլիվիե Մեգատոնը, էկրան կբարձրանա 2015թ. հունվարին։

Գլխավոր հերոսին՝ գործակալ Բրայան Միլսին, մարմնավորել է Լիամ Նիսոնը։ Միլսը մեղադրվում է սեփական կնոջ սպանության մեջ, որի հետ որևէ կապ չունի։ Ոստիկանությունից ճողոպրած հերոսը ստիպված է դիմել սեփական մեթոդներին՝ իրական մարդասպանին գտնելու և աղջկան փրկելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը