Լրահոս

01.10.2014 17:51


ՓՄՁ ներկայացուցիչ. «Արհամարհեցին ժողովրդին»

ՓՄՁ ներկայացուցիչ. «Արհամարհեցին ժողովրդին»

Այսօր ՓՄՁ ներկայացուցիչները կրկին հավաքվել էին Ազգային ժողովի շենքի դիմաց՝ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի կասեցման պահանջով։ Ցուցարարները պահանջում էին վերադառնալ 3.5 % –ոց հարկին՝ առանց փաստաթղթաշրջանառության։

«7օր»–ի թղթակցի հետ զրուցում ՓՄՁ ներկայացուցիչը, պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ կան խորհրդարանական ուժերի ու կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից, նշել է. «Սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի... Երեկվա դրությամբ՝ ոչ մի լավ բանի չենք սպասում։ Արհամարհեցին ժողովրդին», – նշել է քաղաքացին՝ նկատի ունենալով ՀՀԿ–ի՝ արտահերթ նիստին չներկայանալը։
Հարցին էլ, թե խնդիրը չլուծվելու դեպքում միանալո՞ւ են արդյոք հոկտեմբերի 10–ի «եռյակի» հանրահավաքին, հնչել է «Միանշանակ» պատասխանը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ-ում բոլոր խմբակցությունների և Կառավարության անդամների միջև «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն վաղը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը