Լրահոս

02.10.2014 16:55


Մեծ Բրիտանիայի օդուժի ինքնաթիռները գրոհել են «Իսլամական պետության» դիրքերը

Մեծ Բրիտանիայի օդուժի ինքնաթիռները գրոհել են «Իսլամական պետության» դիրքերը

Մեծ Բրիտանիայի ավիացիան մի քանի ժամ առաջ հերթական ավիահարվածներն է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին Իրաքի հյուսիսում։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը։
«Գործողությունը կատարվել է իրաքյան քրդերի ջոկատներին աջակցելու նպատակով», – հստակեցրել է նրա ներկայացուցիչը։ ԻՊ զինյալների կրած կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում։
Մեծ Բրիտանիայի օդուժի ինքնաթիռները թռիչքներ են կատարում Իրաք Կիպրոսում գտնվող բազայից։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը