Լրահոս

02.10.2014 17:20


Մեսսի. «Նոր մրցաշրջանում փոխել եմ խաղաոճս»

Մեսսի. «Նոր մրցաշրջանում փոխել եմ խաղաոճս»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մամլո ասուլիս է տվել, որի ժամանակ կիսվել է խաղադաշտում իր նոր դերի, նոր մարզչի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության մասին։

«Նոր մրցաշրջանում փոխել եմ խաղաոճս։ Արդեն ավելի հետ քաշված եմ խաղում, քանզի մեր մյուս հարձակվողներն արդեն ավելի շատ են կենտրոն տեղափոխվում։ Նախկինում մենք վառ արտահայտված «վինգերներով» (եզրայիններ) էինք խաղում, սակայն այժմ դա չկա։

Լուիս Էնրիկեն ինձ ազատություն է տվել, և այժմ հանդես եմ գալիս խաղադաշտի այն հատվածում, որում ցանկանում եմ։

Կրիշտիանուի հետ մրցակցությո՞ւնը. ես չեմ մտածում նրա կամ մեկ այլ ֆուտբոլիստի հետ մրցակցելու մասին։ Ֆուտբոլն անհատական մարզաձև չէ, որ մտածես անհատական մրցանակների մասին։ Ես պարզապես ուզում եմ օգնել իմ թիմին, որ հաղթանակներ տոնի։

armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը