Լրահոս

02.10.2014 17:40


ՌԴ. «Վրաստանում Սիրիայի զինյալների բազաների ստեղծումը սպառնում է Կովկասի անվտանգությանը»

ՌԴ. «Վրաստանում Սիրիայի զինյալների բազաների ստեղծումը սպառնում է Կովկասի անվտանգությանը»

Մարզական ճամբարի հնարավոր ստեղծումը Վրաստանում սիրիական զինյալների համար վնաս կհասցնի Հարավային Կովկասի անվտանգությանը ռուսական սահմանների մոտ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ն։
Դիվանագետները նշում են, որ «անխուսափելի կլինեն բացասական հետևանքները ռուս–վրացական հարաբերությունների՝ ներկայում հաջող ընթացող գործընթացի վրա»։

«Դա է պատճառը, որ Թբիլիսիում հնչեցված (նաև՝ վարչապետ Ի. Ղարիբաշվիլիի շուրթերից) պաշտոնական հերքումը մեր կողմից լուրջ է ընդունվել», – նշվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ «Foreign Policy»–ն, ԱՄՆ–ում վրացական դեսպան Արչիլ Գեգեշիձեին հղումով, հաղորդել էր, որ Վրաստանն առաջարկել է իր տարածքում մարզական ճամբար ստեղծել՝ սիրիական ընդդիմությանը պատրաստելու «Իսլամական պետության» խմբավորման դեմ պայքարին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը