Տնտեսական

06.10.2014 14:26


ՓՄՁ ներկայացուցիչները սպասում են վարչապետի պատասխանին

ՓՄՁ ներկայացուցիչները սպասում են վարչապետի պատասխանին

Այսօր փոքր ու միջին ձեռներեցների ներկայացուցիչները նորից հավաքվել են Կառավարության շենքի դիմաց՝ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի կասեցման պահանջով։ Ցուցարարներն այսօր իրենց հետ բերել են «Խոշոր բիզնեսը դո՛ւք եք, իշխանությո՛ւն» գրությամբ պաստառ։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ վարչապետը 3-4 օր էր խնդրել բողոքի մասնակիցներից խնդիրը վերանայելու նպատակով։ Այժմ ցուցարարները, «Պա–տաս–խա՛ն» վանկարկելով, սպասում են Կառավարության պարզաբանումներին։ ՓՄՁ ներկայացուցիչների երեք պատվիրակ գտնվում է շենքում։

Լրագրողների հետ զրույցում ցուցարարներից մեկը մտահոգություն է հայտնել, որ եթե խնդիրը լուծում չստանա, ապա զգալի թվով փոքր ու միջին ձեռնարկություններ կփակվեն. «Եթե նրանք այսօր ի նպաստ մեզ որոշում չկայացնեն, դա նշանակում է, որ Կառավարությունը մեր մասին ընդհանրապես չի մտածում, և շատերը փակվելու են», – նշել է քաղաքացի Ալավերդյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը