Տնտեսական

13.10.2014 11:41


Կիրառած պատժամիջոցներից նշված բյուջե է մուտքագրվել 2.15 մլն դրամ գումար

Կիրառած պատժամիջոցներից նշված բյուջե է մուտքագրվել 2.15 մլն դրամ գումար

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 06-10.10.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.78 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 923.9 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 22.5 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 300.3 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի և Կոտայքի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազարական դրամ գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Տավուշի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված ջրերի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 700.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 489.1 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ընդերքի ապօրինի օգտագործման երկու գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում:

Տավուշի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նորմերի խախտումների համար կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 110.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման

չորս գործի քննության արդյունքում չորս ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 400.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում իսկ առգրավված 9.4կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

Վայոց ձորի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 2.15 մլն.դր. գումար:

Այս խորագրի վերջին նյութերը