Աշխարհ

17.10.2014 11:31


Սիրիական բանակը ոչնչացրել է «Իսլամական պետության» զինյալների համակարգող շտաբը Դեյր–էզ–Զորում

Սիրիական բանակը ոչնչացրել է «Իսլամական պետության» զինյալների համակարգող շտաբը Դեյր–էզ–Զորում

Սիրիական բանակը ոչնչացրել է «Իսլամական պետության» զինյալների համակարգող շտաբը Դեյր–էզ–Զոր նահանգում՝ երկրի հյուսիս–արևելքում։ Այս մասին նախօրեին հայտնել է լիբանանյան «Ալ–Մայադին» հեռուստաընկերությունը։
Հեռուստաընկերության տվյալներով՝ իսլամիստների շտաբը ոչնչացվել է սիրիական բանակի գործողությունների ընթացքում։ Արդյունքում ոչնչացվել են մեծ թվով իսլամիստներ, որոնցից շատերը չեն հանդիսացել Սիրիայի քաղաքացիներ։

Դեյր–էզ–Զորում ԻՊ զինյալների խոշոր խմբավորումները սեպտեմբերի սկզբից դաժան մարտեր էին մղում սիրիական բանակի հետ ՌՕՈւ–ի բազաները գրավելու նպատակով, որը համարվում էր կառավարական զորքերի վերջին հանգրվանն այդ նահանգում։
Այս շաբաթվա սկզբից իրավիճակը փոխվել է, և սիրիական ռազմուժը մի քանի օրվա ընթացքում գրոհներ է իրականացնում՝ ազատագրելով նոր տարածքներ Դեյր–էզ–Զորում։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը