Աշխարհ

18.10.2014 10:22


Օբաման ռեստորանում չի կարողացել վճարել բանկային քարտով

Օբաման ռեստորանում չի կարողացել վճարել բանկային քարտով

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ չի կարողացել ռեստորանում բանկային քարտով վճարել։ «NBC»–ի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել նախորդ ամիս՝ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի գագաթաժողովի ժամանակ։

«Ես փորձում էի մատուցողուհուն բացատրել, որ իմ քարտն ուժի մեջ է։ Ամենայն հավանականությամբ, այն արգելափակել էին, քանի որ ես դրանից վաղուց չէի օգտվել, և բանկը մերժել է՝ կարծելով, որ իմ հաշվեհամարի հետ մեքենայություն է իրականացվում»,–ասել է Օբաման։

Նա ավելացրել է, որ հուրախություն իրեն՝ հաշվի համար կարողացել է վճարել Միշել Օբաման, ում քարտը կասեցված չի եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը