Աշխարհ

18.10.2014 10:41


ԱՄՆ–ը վեց ավիահարված է հասցրել ԻՊ դիրքերին Քոբանիի մոտակայքում

ԱՄՆ–ը վեց ավիահարված է հասցրել ԻՊ դիրքերին Քոբանիի մոտակայքում

ԱՄՆ օդուժի ինքնաթիռները նախօրեին վեց նոր ավիահարված են հասցրել «Իսլամական պետության» զինյալների դիրքերին սիրիական Քոբանի քաղաքի մոտ, որն արդեն երեք շաբաթից ավելի է՝ պաշարել են ծայրահեղականները։
Ինչպես նշվում է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության տարածած հաղորդագրությունում, ռազմական ակցիայի ընթացքում ոչնչացվել և վնասվել են իսլամիստների մի քանի տրանսպորտային միջոց, ինչպես նաև նրանց վերահսկողության տակ գտնվող շենքեր։
Բացի այդ, հարվածներ են հասցվել նավթ հավաքող սարքավորումներին Շադադի բնակավայրի մոտ՝ Սիրիայի հյուսիս–արևելքում։ Ավիահարվածներն իրականացնող ամերիկյան կործանիչները բարեհաջող լքել են գործողությունների գոտին։

Բացի այդ, միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի անդամ–երկրների ինքնաթիռները գրոհել են զինյալների դիրքերը Բայջի քաղաքի մոտակայքում՝ Իրաքի հյուսիսում գտնվող Սալահ–էդ–Դին նահանգում, որտեղ տեղակայված են երկրի խոշոր նավթավերամշակող գործարանները։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը