Կարծիք

18.10.2014 13:53


Վահան Բաբայան

Վահան Բաբայան

Երեկ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների մասին պաշտոնական գնահատականը կհնչեցվի հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին: Հիշեցնեմ, որ մինչ այս ամիսներ շարունակ իշխանությունները բոլոր հնարավոր օղակների միջոցով քարոզում էին սահմանադրական բարեփոխումների անխուսափելիության մասին: Դժվար չէ կռահել, որ այս հետաձգումը ընդամենը ժամանակ շահելու միջոց է, և նպատակ ունի մեղմել ժողովրդական այն ալիքը, որը վերջին օրերին գնալով աճում ու հզորանում է: Բնական է, որ մենք ամեն ինչ լավ հասկանում ենք, և իշխանությունների գործելաոճին արդեն վաղուց ծանոթ ենք, ուստի եթե իրենց նպատակը իրենց իշխանությունը նման պրիմիտիվ քայլերի միջոցով երկարաձգելն է, ապա մեր նպատակը շուտափույթ իշխանափոխությունն է, քանի որ, ինչպես արդեն բազմիցս նշել ենք, Հայաստանն այս պայմաններում երկար մնալ չի կարող:

ՀՀ ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը