Կարծիք

18.10.2014 14:18


«Հայեցակարգը կարդալու կարիք չկա»

«Հայեցակարգը կարդալու կարիք չկա»

Չնայած սահմանադրական բարեփոխումներն աստիճանաբար հետաձգվում են իշխանությունների կողմից, բայց թե՛ բարեփոխումների հանձնաժողովի անդամները, թե՛ իշխանությունների տարատեսակ սպասարկուները շարունակում են պնդել, թե բարեփոխումներին դեմ արտահայտվողները չեն կարդացել հայեցակարգը, և բովանդակային քննարկման մեջ չեն մտնում, այլ միայն դեմ են արտահայտվում, չունեն հակափաստարկներ, թե ինչով է հայեցակարգը վատը, կամ ինչու այդ բարեփոխումները չպետք է իրականություն դառնան:
Բերեմ գլխավոր պատճառը, որպեսզի վերոնշյալ սուբյեկտների համար մեկընդմիշտ հասկանալի լինի: Ներկայիս Սահմանադրությամբ նախատեսվում է, որ նախագահը 2 անգամից ավելի իրավունք չունի անընդմեջ վերընտրվել այդ պաշտոնում, իսկ սահմանադրական բարեփոխումներով և կառավարման համակարգի փոփոխություններով այդ արգելքը վերանում է, ինչը հնարավորություն կտա նույն կուսակցության կազմում անընդհատ վերընտրվել ու ցմահ կառավարել, ինչը ոչ քաղաքական ուժերը, ոչ էլ ՀՀ քաղաքացիները չեն ուզում, և թույլ չեն տալու:
Իսկ սա հասկանալու կամ կարծիք արտահայտելու համար, վստահեցնում եմ, հայեցակարգը կարդալու կարիք չկա:

Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը